Սաուդյան Արաբիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախնական ստորագրումը։ Դրա մասին ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հայտարարությունը և բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հովանավորությունը այս գործընթացում։

Սաուդյան Արաբիան միաժամանակ հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնշանավորի փոխըմբռնման, համագործակցության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև անվտանգության և կայունության ամրապնդման նոր փուլի սկիզբ, որը կծառայի երկու ժողովուրդների և ամբողջ կովկասյան տարածաշրջանի շահերին։