Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին ձեռք բերված համաձայնագրի կապակցությամբ, որի մասին նա գրել է «X»-ի իր էջում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր իրադարձություն է, որը նպատակ ունի վերջ դնել երկարատև թշնամանքին։ Մենք շնորհավորում ենք երկու կողմերին, ինչպես նաև ԱՄՆ նախագահին, տարածաշրջանում խաղաղության, ներդաշնակության և ավելի մեծ բարգավաճման ճանապարհ բացելու համար»,- նշել է Սանդուն։