Կատարի պետությունը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախնական ստորագրումը: Դրա մասին ասված է Կատարի ԱԳՆ հայտարարության մեջ:
Կատարը հույս է հայտնել, որ համաձայնագիրը կհաստատի երկու երկրների միջև համագործակցության նոր փուլ՝ հիմնված բարիդրացիության սկզբունքների վրա, դրանով իսկ իրականացնելով երկու ժողովուրդների ձգտումները՝ հասնելու խաղաղության, զարգացման և բարգավաճման, ինչպես նաև ամրապնդելու տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:
Կատարի պետությունը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախնական ստորագրման հասնելու համար գործադրված ջանքերի համար:
Կատարն իր աջակցությունն է հայտնել լարվածության նվազեցմանն ու հակամարտությունների լուծմանն ուղղված բոլոր ջանքերին դիվանագիտական միջոցներով, ինչպես նաև խաղաղության, զարգացման և բարգավաճման հիմքերի ամրապնդմանը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:





























