Մեծ Բրիտանիան վեց ամիս շարունակ Պաղեստինի ճգնաժամի կարգավորման գաղտնի ծրագիր է մշակել։ Այս մասին հայտնում է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրա տեղեկություններով՝ ծրագիրը բաղկացած է ութ կետից և հուլիսի 29-ին տարածվել է եվրոպացի քաղաքական գործիչների շրջանում՝ Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելլի կողմից։ Նշվում է, որ նա Բելֆասթի համաձայնագրի («Ավագ ուրբաթի համաձայնագիր») հեղինակներից մեկն է եղել, որը վերջ է դրել Հյուսիսային Իռլանդիայում բողոքական-յունիոնիստների և կաթոլիկ-ազգայնականների միջև զինված հակամարտությանը և նախատեսել է ռազմականացված խմբավորումների զինաթափում։ Այդ ժամանակից ի վեր նա խորհրդատվություն է տրամադրել կառավարությանը մի քանի հակամարտությունների շուրջ։
NYT-ն ընդգծում է, որ այս պլանի հրապարակման հաջորդ օրը Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 22 անդամներ ստորագրել են ՄԱԿ-ի Պաղեստինի վերաբերյալ համաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, որտեղ ուրվագծվել են հակամարտության կարգավորման բրիտանական տարբերակի հիմնական նպատակները։





























