ԱՄՆ Մոնտանա նահանգի Քալիսփել Սիթի օդանավակայանում թռիչքուղու վրա երկու ինքնաթիռներ են բախվել, որից հետո դրանցից մեկը բռնկվել է, հաղորդում է KBZK-ն։
Օգոստոսի 11-ին Մոնտանա նահանգի (ԱՄՆ) Քալիսփել Սիթի օդանավակայանում ավիավթար է տեղի ունեցել՝ երկու ինքնաթիռի մասնակցությամբ։
Քալիսպելի հրշեջ ծառայության պետ Ջեյ Հագենի խոսքով՝ վայրէջք կատարող փոքր ինքնաթիռը մեխանիկական խնդիրներ է ունեցել և բախվել է արդեն շարժուղու վրա գտնվող անշարժ ինքնաթիռին։
Շարժվող ինքնաթիռի հետ բախումից պայթյուն է բռնկվել։ Միջադեպի ականատեսները հայտնել են, որ պայթյունի ձայն են լսել և տեսել թռիչքուղու վրայից բարձրացող սև ծուխ։
Այնուհետև կրակը արագ տարածվել է մոտակա խոտածածկ տարածքներում։
Կալիսպելի, Էվերգրինի, Սմիթ Վելիի և Ուայթֆիշի հրշեջ և փրկարարական խմբերը արագորեն ժամանել են դեպքի վայր։
Միջադեպի պատճառով օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, իսկ վթարի վայրը շրջափակվել է ոստիկանության կողմից։
Հեյգենի խոսքով՝ վթարի ենթարկված ինքնաթիռում չորս մարդ է եղել, որոնցից բոլորը կարողացել են ինքնուրույն լքել ինքնաթիռը։ Պաշտոնյաները հայտնում են, որ նրանցից երկուսը վիրավորվել են։
Միջադեպի պահին մյուս՝ անշարժ ինքնաթիռում ոչ ոք չի եղել։
Վթարի պատճառը կպարզի ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA), որն արդեն ստանձնել է հետաքննության վերահսկողությունը։





























