Մոլորված տղամարդը փրկվել է կանադական վայրի բնության գրկում ինը օր անցկացնելուց հետո, հայտնել են պաշտոնյաները

39-ամյա Էնդրյու Բարբերը անհետ կորել է Բրիտանական Կոլումբիայի Քարիբու քաղաքում հուլիսի 31-ին։

Ոստիկանության սերժանտ Բրեդ ՄըքՔինոնը The Canadian Press-ին պատմել է, որ որոնումները նման էին «խոտի դեզի մեջ ասեղ փնտրելուն»։ Տարածքը հեռավոր է, ճահճոտ և ամբողջությամբ անտառապատ։

Բարեբախտաբար, Բարբերը «միջինից բարձր գիտելիքներ ուներ վայրի բնության մասին»։ Նա ճյուղերից և մամուռից ապաստարան է կառուցել, ջուր է խմել լճակից՝ ջրազրկվելուց խուսափելու համար, և կերել է այն, ինչ կարողացել է հայթայթել։

Տղամարդը նաև մի քանի հաղորդագրություններ է թողել, այդ թվում՝ ապաստարանի մոտ գտնվող քարի վրա փորագրել է «HELP» բառը,մ իսկ փրկարարների ուշադրությունը գրավելու համար է  գետնին գրել «SOS» բառը

Օգոստոսի 8-ին փրկարարները Բարբերին նկատել են ուղղաթիռից, Քուեսնել որոնողական-փրկարարական ջոկատը նրան գտել է ապաստարանի մոտ՝ նրա ավտոմեքենայից մոտ երեք մղոն հեռավորության վրա։

Բարբերը խիստ ջրազրկված էր և ոտքի վնասվածք ուներ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան բուժել, ապա դուրս են գրել։

Փրկարարական ջոկատը սոցիալական ցանցերում գրել է. «Հենց նման արդյունքների համար ենք մենք մարզվում, գնում ենք կանչերի և երբեք չենք հանձնվում»։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև այլ կազմակերպություններ, դրանց թվում՝ Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանությունը, PEP Air-ը և Բրիտանական Կոլումբիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Որոնողական-փրկարարական խմբի նախագահ Բոբ Ցիմերմանը նշել է, որ չնայած Բարբերի ողջ մնալու հմտություններին, նա, հնարավոր է, մեկ օր անց հազիվ թե դիմանար։

«Նա հազիվ էր կարողանում ոտքի վրա կանգնել։ Ես վստահ չեմ, որ առանց մեր օգնության նա կապրեր ևս 24 ժամ։ Նրա բախտը բերեց»,- պատմել է Ցիմերմանը։