Ըստ NBC News-ի՝ Դոմինիկյան Հանրապետության տասներեք քաղաքացու դեմ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք խաբեությամբ 5 միլիոն դոլար են հափշտակել ԱՄՆ-ի 400 թոշակառուներից։ Նրանք հեռախոսով ներկայացել են որպես թոշակառուների օգնության կարիք ունեցող թոռներ և ըստ տեղեկությունների, երբեմն նույն զոհերին մի քանի անգամ են թիրախավորել։

Ըստ դատախազի՝ նրանց նպատակը եղել է խաբեությամբ տարեց մարդկանցից գումարներ շորթելը՝ իբր թե իրենց հարազատներին օգնելու համար։ Ֆոուլիի խոսքով՝ շատ դեպքերում մեղադրյալները կրկին ու կրկին զանգահարել են խուճապի մատնված զոհերին, նոր արտակարգ իրավիճակներ սիմուլացրել և ավելի շատ գումար պահանջել։

Դատախազությունը հայտնել է, որ մեղադրյալները բարդ հանցավոր գործունեություն են կատարել Դոմինիկյան Հանրապետության կազմակերպված զանգերի կենտրոններից։ Ֆոուլիի խոսքով՝ նրանք վարձել են անգլախոս մարդկանց, որպեսզի նրանք ներկայանան որպես թոռներ և փաստաբաններ, ինչպես նաև ԱՄՆ-ում գտնվող այլ անձինք՝ զոհերի տներում կանխիկ գումար հավաքելու համար, ասել է Ֆոլին։

Նրա խոսքով՝ զոհերի միջին տարիքը 84-ն է, նրանցից առնվազն 50-ը բնակվել են Մասաչուսեթսում, իսկ որոշ դեպքերում խարդախները իմացել են թոռների անունները։

Դատախազների խոսքով՝ այլ դեպքերում նրանք գործել են ըստ անորոշ սցենարի՝ իրենց անվանելով «ձեր ավագ թոռը»։

Դատախազները հայտնել են, որ ինը մարդ գտնվում է կալանքի տակ, իսկ չորս անձ էլ՝ Նյու Յորքից, Նյու Ջերսիից և Ֆլորիդայից, դեռ ազատության մեջ են։ Նրանց մեծամասնությանը սպառնում է փոստային և էլեկտրոնային միջոցներով խարդախություն կատարելու նպատակով դավադրության մեղադրանք, ինչը պատժվում է մինչև 20 տարվա ազատազրկմամբ, ինչպես նաև փողերի լվացման նպատակով դավադրության մեղադրանք, ինչը նույնպես պատժվում է 20 տարվա ազատազրկմամբ։