Իսրայելի բանակի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հաստատել է Գազայի հատվածում հարձակման պլանի «հիմնական հայեցակարգը»։ Այս մասին չորեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, հայտնել է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
Լրագրողների տվյալներով՝ հարձակման ընթացքում իսրայելական զինվորականները մտադիր են վերահսկողություն հաստատել Գազա քաղաքի նկատմամբ, որը անկլավի ամենամեծ բնակավայրն է։
- Իսրայելը հայտարարել է, որ... կվերահսկի Գազա քաղաքը, որը գրավել է պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց՝ 2023 թվականի հոկտեմբերին, նախքան իր զորքերը դուրս բերելը, - ասվում է զեկույցում։
Մի քանի օր առաջ կատարական Al Jazeera հեռուստաալիքը հայտարարել է, որ Գազա քաղաքի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել են իր չորս աշխատակիցները։ Ինչպես նշվում է՝ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով։
Բացի այդ Եվրամիության և Արաբական լիգայի տասնյոթ անդամ երկրներ աջակցել են մի փաստաթղթի, որը կոչ է անում արմատական պաղեստինյան Համասին հրաժարվել Գազայում իշխանությունից։
Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը «անարդար և վնասակար» է անվանել 25 երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը՝ Գազայի հատվածում պատերազմն անհապաղ դադարեցնելու և մարդասիրական օգնության մատակարարումները վերսկսելու կոչով։





























