Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել ավելի քան 50 զոհ և 831 վիրավոր, հինգշաբթի օրը հայտնել է տեղական առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 54 զոհ (այդ թվում՝ փլատակների տակից դուրս բերված 4 զոհ) և 831 վիրավոր», - ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Telegram-ի ալիքում։
Գերատեսչությունը նշել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 61 776-ի, վիրավորվել է 154 906 մարդ, իսկ 2025 թվականի մարտի 18-ից զոհերի թիվը հասել է 10 251-ի, վիրավորվել՝ 42 865-ը, ընդ որում նախարարությունը նշել է մահացության բարձր ցուցանիշը՝ թերսնման պատճառով։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներում գրանցվել է սովից մահվան չորս դեպք, թերսնումից մահացածների ընդհանուր թիվը հասել է 239-ի, այդ թվում՝ 106 երեխա», - նշում է նախարարությունը։





























