Հունիսի 20-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել Վեդի քաղաքի բնակիչ,1952 թ. ծնված Պերճիկ Շաբոյանը և հայտնել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ, հանցավոր աշխարհում որպես «օրենքով գող» հայտնի, 1960 թ. ծնված, «Մարսոն» մականունով Մարզպետունի Պետրոսյանի հետ անձնական հարցեր պարզելու համար նույն օրը գնացել է Գոռավան և ժամը 9.20-ի սահմաններում, նրա տան մուտքի մոտ, իր անունով հաշվառված 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով կրակել Պետրոսյանի վրա՝ սպանելու նպատակով: Պետրոսյանը տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ մահացել է, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Շաբոյանը ոստիկանություն է ներկայացրել որսորդական հրացան և 12 մմ տրամաչափի 3 փամփուշտ: Նա ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: