Իսրայելի պաշտպանության ուժերը (Ցախալ) Գազա քաղաքում «Գիդեոնի կառքեր 2» գործողությանը նախապատրաստվելու համար զորակոչել են 60,000 պահեստազորայինների և երկարաձգել 20,000 պահեստազորայինների ծառայության ժամկետը, հաղորդում է Զինված ուժերի մամուլի ծառայությունը։
«Հավանության է արժանացել պահեստազորայինների զորակոչը՝ որպես «Գեդեոնի կառքերը» օպերացիայի հաջորդ փուլի նախապատրաստություն։ Այսօր առավոտյան մոտ 60 000 ծանուցագիր է ուղարկվել պահեստազորայիններին զորակոչելու մասին։ Բացի այդ, արդեն զորակոչված 20 000 պահեստազորային ծանուցում է ստացել ծառայությունը երկարացնելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նշել են, որ «պահեստազորայիններին զորակոչելու որոշումը կայացվել է մարտական գործողությունները շարունակելու համար՝ անհրաժեշտ անձնակազմի համակողմանի քննարկումից հետո և հաստատվել է պաշտպանության նախարարի կողմից»։ The Times of Israel թերթի տվյալներով՝ ծանուցագիր ստացած պահեստազորայիններին կարող է տրվել մինչև երկու շաբաթ ժամանակ։
Օգոստոսի 20-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Գազա քաղաքի գրավման ծրագիրը: Ըստ պետական Kan հեռուստառադիոընկերության՝ գործողությունը անվանվել է «Գեդեոնի կառքեր 2»:





























