Իսրայելի Զինված ուժերը հարված են հասցրել համանուն պաղեստինյան անկլավի Գազա քաղաքի Շեյխ-Ռադվան թաղամասում գտնվող դպրոցին։ Ինչպես տեղեկացրել է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը, ուսումնական հաստատության տարածքում պատսպարվել էին տեղահանված պաղեստինցիներ, որոնք շարունակվող ռազմական գործողությունների պատճառով փախել էին հատվածի այլ շրջաններից։

Ըստ հեռուստաալիքի, հարվածի զոհ է դարձել առնվազն 12 մարդ, տուժածների թիվը ճշտվում է։ Նշվում է, որ առավոտվանից Գազայի հատվածում գնդակոծությունների հետևանքով արդեն 25 տեղի բնակիչ է զոհվել, որոնցից 23-ը՝ Գազա քաղաքում։