Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ներկայումս ճշտում է Իրանի տարածքում վթարի ենթարկված Թեհրան-Երեւան ինքնաթիռի Հայաստանի քաղաքացի հանդիսացող ուղեւորների թիվն ու ինքնությունը: Իսկ Հայաստանի կառվարությունում հենց այս պահին քննարկվում է կառավարական հանձնաժողով ստեղծելու հարցը, որը մոտակա ժամերին պետք է մեկնի Իրան, հաղորդում է NEWS.am թղթակիցը:

Հիշեցնենք, որ այսօր Իրանի տարածքում վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող ուղեւորատար ինքնաթիռը, որում, ըստ Իրանի հանրային հեռուստատեսության, եղել է 168 մարդ, այդ թվում ինքնաթիռի անձնակազմը:

Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Ղազվին քաղաքի Ժանատաբադ ավանի մոտակայքում: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Ըստ նախնական տվյալների, բոլոր ուղեւորները զոհվել են, որոնք հիմնականում եղել են Իրանի եւ Հայաստանի քաղաքացիներ: Օդանավում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ: