Արևին նվիրված զոհաբերության զբոսայգին (Ռիթան) Չինաստանի մայրաքաղաք Պեկինի հենց սրտում է: Դա Երկնային կայսրության մայրաքաղաքի ամենագրավիչ վայրերից մեկն է ամբողջ տարվա ընթացքում զբոսանքի, պարերի, սպորտի, ցի գունի (չինական ավանդական հոգեֆիզիկական՝ շնչառական, շարժողական և մեդիտացիոն վարժություններ -խմբ.) և բնության գրկում հանգստի համար (ֆոտոռեպորտաժ):  

IMG_0206 copy.jpg (194 KB)

IMG_0238 copy.jpg (178 KB)

Զբոսայգին բավական մեծ տարածք է զբաղեցնում: Այն Պեկինի զբոսայգիների մեծ մասից տարբերվում է նրանով, որ այցելուների համար անվճար է:

IMG_0245 copy.jpg (173 KB)

IMG_0264 copy.jpg (161 KB)

Զբոսայգու պատմությունը սկսվում է 1530 թվականից, երբ այն կառուցվել է Արևի տաճարի շուրջ: Ըստ ֆեն Շուիի կանոնների՝ Մին դինաստիայի օրոք Չինաստանի մայրաքաղաքում կառուցվել են չորս տաճարներ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշել է երկնային մարմիններից մեկը՝ Արևը, Լուսինը, Երկիրը (Դիտան) և Երկինքը (Տյանտան): Զբոսայգու Ռիտան կենտրոնական մասն արևային զոհասեղանն է՝ մի վայր, որտեղ անցյալում զոհաբերության ծեսեր են անցկացվել։

IMG_0274 copy.jpg (149 KB)

IMG_0282 copy.jpg (170 KB)

Զբոսնելով խնամված ծաղկանոցներով շրջապատված կոկիկ սալարկված արահետներով՝ այցելուները կարող են հասնել գեղատեսիլ լճակներ, որոնցում աճում են շուշաններ և լոտոսներ: Այստեղ հանգստացողները կերակրում են ձկներին, իսկ երբեմն էլ սիրողական ձկնորսությամբ զբաղվում։

IMG_0313 copy.jpg (208 KB)

IMG_0321 copy.jpg (76 KB)

Այգում կան խաղահրապարակներ, ժայռամագլցման պատ, ընդարձակ մարգագետիններ օդապարուկ թռցնելու համար, ինչպես նաև տարածքներ արևելյան պրակտիկաներով զբաղվելու և ավանդական երաժշտական ​​գործիքներ նվագելու համար։ Զբոսայգին լայն ժողովդրականություն է վայելում և աչքի է ընկնում բարձր հաճախելիությամբ։ Բացի դրանից, այստեղ պարբերաբար ծաղիկների ցուցահանդեսներ և երաժշտական ​​միջոցառումներ են անցկացվում։

IMG_0331 copy.jpg (99 KB)

IMG_0347 copy.jpg (163 KB)

Խորեն Գրիգորյանը՝ Պեկինից