Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները նախնական բանակցություններ են վարել շրջանակային համաձայնագրի ստորագրման շուրջ, գրում է «Кавказарь» թելեգրամյան ալիքը։
Գործարքի առանցքային կետը կլինի Ադրբեջանի ամերիկյան ֆինանսավորումը էներգետիկ ոլորտում, ինչպես Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցից հետո հայտնել է էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբբարովը։
Ինչպես նշում է ռեսուրսը, վերջին մեկ տարվա ընթացքում երկրների միջև առևտուրն աճել է 94%-ով և հասել 1,7 միլիարդ դոլարի։ Սակայն առևտրի կառուցվածքը ցույց է տալիս Ադրբեջանի լիակատար կախվածությունը. 1,6 միլիարդ դոլարը ԱՄՆ-ից ներմուծումն է, իսկ արտահանումը կազմում է ընդամենը 135 միլիոն դոլար։
«Եվ դա զարմանալի չէ, քանի որ Միացյալ Նահանգներն ակտիվորեն մեծացնում է իր տնտեսական ներկայությունը. Ադրբեջանում արդեն գրանցված է 300 ամերիկյան կազմակերպություն, իսկ պետական SOCAR ընկերությունը վերջերս պայմանագիր է կնքել ամերիկյան նավթային հսկա ExxonMobil-ի հետ։
Ամերիկացիների հետևողական քայլերը կարելի է գնահատել որպես ադրբեջանական ղեկավարության հավատարմության ուղղակի գնում և ազդեցության համար ցատկահարթակի ստեղծում։
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կամավոր կերպով ինքնիշխանությունը փոխանակել դոլարային ներդրումների հետ։ Եվ Միացյալ Նահանգներն իր գործողություններով փորձում է դուրս մղել տարածաշրջանում երկար ժամանակ գործող բրիտանական էներգետիկ ընկերություններին»,- գրում է «Кавказарь»-ը։




























