Ճապոնական զավթիչների դեմ Չինաստանի ժողովրդի դիմադրության պատերազմի թանգարանը Պեկինի Ֆենգթայ շրջանում է՝ Լուգոուցզյաո կամրջի կողքին։


Այստեղ՝ 1937 թվականի հուլիսին, սկսվեցին ռազմական գործողությունները, որոնք նշանավորեցին Երկրորդ լայնածավալ չին-ճապոնական պատերազմի սկիզբը։


1987 թվականին բացված թանգարանը նվիրված է ճապոնական օկուպացիայի դեմ չին ժողովրդի պայքարի հիշատակին։


Թանգարանի ցուցանմուշների շարքում են պատմական փաստաթղթեր, լուսանկարներ, իրադարձությունների մասնակիցների անձնական իրեր, ինչպես նաև պատերազմի վճռորոշ պահերը վերստեղծող ինստալյացիաներ։


Թանգարանը ոչ միայն պահպանում է անցյալի հիշողությունը, այլև հայրենասիրական դաստիարակության կարևոր գործիք է ծառայում։




Խորեն Գրիգորյանը՝ Պեկինից





























