Եվրամիության 27 երկրների ԱԳՆ-ների ներկայացուցիչներն այսօր` հունվարի 23-ին, Բրյուսելում պայմանավորվել են խստացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները:
Պատժամիջոցների նոր` 11-րդ փաթեթի շրջանակներում դիտարկվում է նաեւ սիրիական 8 ընկերությունների եւ սիրիական բարձրաստիճան 22 պաշտոնյաների իրավունքների սահմանափակումը:
Նրանց` Եվրոպայում գտնվող ակտիվները կսառեցվեն, իսկ ֆիզիկական անձանց մուտքը կարգելվի Եվրամիության երկրներ, հաղորդում է dni.ru-ն:



























