Իսրայելը 2011-ին ավելացրել է իր արտահանումը դեպի Թուրքիա եւ Եգիպտոս։

Firat գործակալության փոխանցմամբ՝  թեեւ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ լարվածությանը, տնտեսական հարաբերությունները շարունակում են աճել։ Փոխադարձ պատժամիջոցների մասին խոսքերը մնացին չակերտների մեջ։

2011-ին Իսրայելից Թուրքիա արտահանումն ավելացել է 40 տոկոսով՝ կազմելով 1,9 մլրդ դոլար։ Արտահանումը 2010-ին իր հերթին 30 տոկոսով ավելին է եղել 2009-ի համեմատությամբ։

Նշվում է, որ վերջին շրջանում Իսրայելի եւ Եգիպտոսի հետ հարաբերությունները եւս վատթարացել էին, սակայն դեպի Եգիպտոս արտահանումը կրկին աճել է մոտ 40 տոկոսով։