Այսօր առավոտյան, իմ հրահանգով, Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածել են ԱՄՆ Հարավային հրամանատարության (SOUTHCOM) պատասխանատվության գոտում գտնվող «Տրեն դե Արագուա» թմրավաճառական կազմակերպությանը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Տրեն դե Արագուան Նիկոլաս Մադուրոյի վերահսկողության տակ գտնվող ճանաչված օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն է (DTO) և պատասխանատու է զանգվածային սպանությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, սեռական թրաֆիքինգի, ինչպես նաև բռնության և ահաբեկչության գործողությունների համար Միացյալ Նահանգներում և Արևմտյան կիսագնդում։

Հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ահաբեկիչները գտնվում էին միջազգային ջրերում՝ Միացյալ Նահանգներ ապօրինի թմրանյութեր տեղափոխելով։

Հարվածի արդյունքում սպանվել է 11 ահաբեկիչ։ ԱՄՆ զինծառայողներից ոչ մեկը չի տուժել։ Թող սա նախազգուշացում ծառայի նրանց համար, ովքեր նույնիսկ կմտածեն Միացյալ Նահանգներ թմրանյութեր բերելու մասին», - գրել է Թրամփը։