Թաթարստանի տարածքում նախատեսվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել օտարերկրացիներին 10 տեսակի աշխատանքի ընդունելու արգելքը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Ներգաղթյալները երկրորդ տարին չեն կարողանա աշխատել որպես տաքսու վարորդներ, անասնաբույժներ, փաստաբաններ և այլն։ Այս տեղեկությունները հայտնվել են Թաթարստանի Ռայիսի՝ հակակոռուպցիոն փորձաքննության փուլում գտնվող որոշման նախագծում։

Ըստ փաստաթղթի՝ օտարերկրացիներին արգելվելու է.

տեղափոխել վտանգավոր ապրանքներ;

աշխատել որպես տաքսու վարորդներ կամ վարձակալված ավտոմեքենաների վարորդներ;

մատուցել ֆինանսական ծառայություններ;

զբաղվել ապահովագրությամբ, վերաապահովագրությամբ, աշխատել ոչ պետական ​​կենսաթոշակային ֆոնդերում;

զբաղվել օժանդակ գործունեությամբ ֆինանսական ծառայությունների և ապահովագրության ոլորտում;

աշխատել իրավունքի և հաշվապահության ոլորտում;

լինել անասնաբույժ;

աշխատել անվտանգության ծառայություններում;

մոլեխաղեր անցնակցնել;

վերանորոգել համակարգիչներ և կենցաղային իրեր։

Կազմակերպություններին նախատեսվում է երեք ամիս ժամանակ տալ՝ աշխատակիցների թիվը որոշմանը համապատասխանեցնելու համար։

ներգաղթյալների աշխատանքի արգելքը 10 տարածքներում մտցվել էր այս տարվա հունվարին։