Վարդագույն հագուստով և ավելները ձեռքներին հարյուրավոր կանայք երթով շարժվել են դեպի մայրաքաղաքում գտնվող Ինդոնեզիայի խորհրդարան՝ բողոքելով ոստիկանության չարաշահումների և կառավարության անարդյունավետ ծախսերի դեմ, հաղորդում է BBC News-ը:

Ջակարտայում և այլ կարևոր քաղաքներում բողոքի ցույցերը շարունակվում են երկրորդ շաբաթը,  մարդիկ զայրցած են ապրուստի միջոցների թանկացման և խորհրդարանի անդամների համար շռայլ արտոնություններից:

Բողոցի ցույցերը վերածեցին բռնությունների, երբ տաքսու երիտասարդ վարորդ Աֆան Կուրնյավանը սպանվեց ոստիկանական ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելուց հետո:

Չորեքշաբթի անցկացված հանրահավաքի ժամանակ Ինդոնեզիայի կանանց դաշինքի (IWA) վարդագույն հագուստով ցուցարարները հայտարարեցին, որ ավելները խորհրդանշում են իրենց ցանկությունը՝ «մաքրել պետության կեղտը, միլիտարիզմը և ոստիկանական ճնշումները»:

Ցուցարարները միաժամանակ պաստառներ էին թափահարում «Բարեփոխել ոստիկանությունը» գրությամբ:

Բողոքի ցույցերի սրմանը զուգընթաց, նախագահ Պրաբովո Սուբիանտոն հայտարարել է, որ չեղյալ կհայտարարի Պեկին կատարելիք այցը՝ Չինաստանի զանգվածային ռազմական շքերթին մասնակցելու համար, սակայն չորեքշաբթի նրան տեսել են Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խմբակային լուսանկարվելիս ։

Չինաստան կատարելիք այցից առաջ Պրաբովոն շաբաթավերջին հայտարարել, որ կդադարեցնի օրենսդիրների համար նախատեսված արտոնությունները, ինչը ցուցարարների հիմնական դժգոհություններից մեկն էր։