Միացյալ Նահանգների հռետորաբանության և Հնդկաստանի դեմ երկրորդային մաքսատուրքերի ներդրման ֆոնին, Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը հայտարարել է, որ Նյու Դելին կշարունակի նավթ գնել Մոսկվայից: Հնդկաստանի կառավարության որոշման մասին հաղորդում է The Indian Express-ը:

Նա պարզաբանել է, որ Հնդկաստանի նավթի գնումները պայմանավորված են տնտեսական և առևտրային նկատառումներով:

Հնդկաստանի ֆինանսների նախարարը միաժամանակ հայտարարել է, որ հնդկական ապրանքների նկատմամբ Թրամփի վարչակազմի սահմանած 50-տոկոսանոց մաքսատուրքերի ազդեցությունը կչեզոքացվի վերջերս հայտարարված հարկային բարեփոխումներով:

«Ինքներս կորոշենք՝ որտեղից գնել: Մենք անկասկած, կգնենք այդ նավթը»,- ընդգծել է նախարարը: