Հայաստանի միջազգային «Զվրթնոց» օդանավակայանը խորհուրդ է տալիս վթարի ենթարկված Թեհրան-Երեւան ինքնաթիռի հետ պատահածի վերաբերյալ մանրամասների համար դիմել «Caspian Airlines» ավիաընկերությանը, ում պատկանում է վայր ընկած ինքնաթիռը, սակայն հիշյալ ավիաընկերությունը դեռ որեւէ տեղեկատվություն չի հաղորդում:

Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծվել է շտաբ, որտեղ զոհվածների հարազատներին հոգեբնական ու բժշկական օգնություն է տրամադրվում: Այլ մանրամասներ առայժմ չկան: Հետեւեք մեր լրահոսին:

Հիշեցնենք, որ այսօր, Իրանի Տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, ըստ Իրանի հանրային հեռուստատեսության, եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը:

Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Ըստ իրնական IRNA գործակալության, նախնական տվյալներով, բոլոր ուղեւորները զոհվել են, որոնք հիմնականում եղել են Հայաստանի քաղաքացիներ: Օդանավում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ: