Նիգերիայի հարավային Էդո նահանգում զինված անձինք սպանել են 8 անվտանգության աշխատակցի և առևանգել չինացի արտասահմանցի աշխատողների, շաբաթ օրը հայտարարել է անվտանգության գործակալության խոսնակը՝ հավելելով, որ չինացի աշխատողները հետագայում փրկվել են, հաղորդում է Reuters-ը։
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը, երբ ենթադրյալ զինված առևանգողների խումբը հարձակվել է Նիգերիայի անվտանգության և քաղաքացիական պաշտպանության կորպուսի (NSCDC) և տեղական BUA Cement ընկերությունում աշխատող չինացի քաղաքացիների շարասյան վրա։
NSCDC-ի խոսնակ Աֆոլաբի Բաբավալեն ասել է, որ առևանգված չինացի աշխատողներից չորսը փրկվել են, բայց մեկը անհետ կորել է։
Նա հավելել է, որ գործակալության ութ աշխատակից սպանվել է, իսկ չորսը՝ ծանր վիրավորվել։
Նիգերիայում զինյալների հարձակումների աճ է գրանցվել, հիմնականում երկրի հյուսիսում, սակայն առևանգող խմբավորումները հայտնի են նաև հարավում, թիրախավորելով քաղաքացիական անձանց՝ փրկագին պահանջելով։





























