Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Հայկ Զ.-ն իր վարած «ՎԱԶ 21102» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 79-ամյա Հարություն Ս.-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով էլ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։