Աբովյան քաղաքում գործող արագ սննդի կետերից մեկում հայտանբերվել է երկու տղամարդու մարմին՝ կախված վիճակում։ Ըստ նախնական տվյալների, նրանք ինքնասպանություն են գործել։ Այս պահին նախաքննություն է ընթանում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ, shamshyan.com–ը հայտնել էր, որ  այսօր՝ ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող արագ սննդի կետում 2 քաղաքացու մարմին կա կախված վիճակում։