Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Ռեմբերտուվ շրջանի զինվորական զորավարժարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել, հաղորդում է Polsat News-ը։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայրում աշխատում է ռազմական ոստիկանությունը, որը հայտնում է, որ տուժածները քաղաքացիական անձինք են, ովքեր մտել են օբյեկտի տարածք՝ չնայած արգելքին։
«Մազովեցկի ռազմական ժանդարմերիայի բաժանմունքը սակրավոր պարեկի հետ համատեղ գործողություն է իրականացնում Վարշավա-Ռեմբերտուվի շրջանում», - ասվում է ռազմական ժանդարմերիայի հայտարարության մեջ, որ հրապարակվել է սոցիալական ցանցերում։
Հաղորդվում է, որ դեպքի վայրում «պայթուցիկ սարք» է գործել։
Դրա ծագումը և միջադեպի մանրամասն հանգամանքները կպարզվեն հետագա հետաքննության ընթացքում։