Վրաստանի Մառնեուլի քաղաքում ոստիկանությունը Ադրբեջանի երկու քաղաքացու է ձերբակալել՝ կեղծ դրամական թղթադրամներ փոխանակելու կասկածանքով, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Տեղեկատվության համաձայն՝ խոսքը 59-ամյա Ս.Մ.-ի և 32-ամյա Մ.Մ.-ի մասին է։ Նրանք մեղադրվում են խոշոր չափի կեղծ թղթադրամներ փոխանակելու նպատակով նախնական համաձայնության մեջ։
Ըստ քննության վարկածի՝ ձերբակալվածները «Կարմիր կամուրջ» անցակետի մոտ գտնվող փոխանակման կետում փոխանակել են 500 եվրո անվանական արժեքով 7 կեղծ թղթադրամ։ Թղթադրամները առգրավվել են որպես իրեղեն ապացույց։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ձերբակալվածներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։





























