Ինդոնեզիայի արևելյան Ճավա նահանգում մեկ օրում գրանցվել է Սեմերու հրաբխի ութ ժայթքում։ Այս մասին հայտնել է «Antara» գործակալությունը՝ հղում անելով դիտակետին։

Աշխատակիցների տվյալներով՝ մոխիրը բարձրացել է խառնարանից 800 մ բարձրությամբ, կամ ծովի մակարդակից 4 476 մ բարձրությամբ։ Նշվում է, որ մոխիրը մեծ ինտենսիվությամբ տարածվում է հարավային և հարավ-արևմտյան ուղղություններով։ Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանական աղետների հետևանքների մեղմացման կենտրոնը կոչ է արել տեղի բնակիչներին չմոտենալ խառնարանին 3 կմ շառավղով՝ շիկացած քարերի արտանետման վտանգի պատճառով։

Սեմերուն Ինդոնեզիայի բարձրությամբ չորրորդ հրաբուխն է (ծովի մակարդակից 3 676 մ) և Ճավա կղզու ամենաբարձր գագաթը։

Աշխարհում խոշորագույնը համարվող Ինդոնեզական կղզեխումբը, որը բաղկացած է 18 հազար կղզիներից, գտնվում է այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան Հրե օղակում, ինչի պատճառով տարածաշրջանը ենթակա է ուժեղ սեյսմիկ ակտիվության։ Ընդհանուր առմամբ, Ինդոնեզիայում կա ավելի քան 500 հրաբուխ, որոնցից մոտ 130-ը գործող են։