«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը 2026–ին կայանալիք ընտրություններին մասնակցելու է դաշինքի ձեւաչափով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
Նրա խոսքով, իրենք կհամագործակցեն բոլոր այն անձանց հեռտ, որոնց նպատակն իրապես այս իշխանությանը հեռացնելն է, որոնք քաղափարային առումով դեմ են այս իշխանության արժեհամակարգին։ Նաիրի Սարգսյանը հայտարարեց, որ իրենց ուժի հետեւում չեն կարող գտնել որ Ռուսաստանին, որ Արևմուտքին. «Մեզ համար գերական Հայաստանի շահն է, մենք այդ գիտակցումով ենք առաջնորդվում, մեր հետագա գործողությունները պատկերացնում ենք միայն Հայաստանի պետական շահի հետ համադրելով։ Չունենք ուղղվածություն Ռուսաստան, թե Արևմուտք։ Մեծ հաշվով Հայաստանում արդեն Թուրքիայի ազդեցությունն է շատ ավելի ուժեղացել։
Նա ընդգծեց, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը չի վերածվի կուսակցության. «Մենք պատկերացնում ենք Հայաստանի վերականգնումը պրոֆեսիոնալ և տեխնոկրատ կառավարության եղանակով։ Շատ տեխնոկրատներ ու պրոֆեսիոնալներ չեն ցանկանում կուսակցության անդամ դառնալ։ Կուսակցությունը մեր գործունեության համար շատ խորթ է, և մենք նախընտրել ենք որպես դրա իրացման գործիք դաշինքի ձևավորումը»,–ասաց նա։





























