Եվրամիությունը նախատեսում է նոր պատժամիջոցներ կիրառել ռուսական մի շարք բանկերի և էներգետիկ ընկերությունների նկատմամբ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ պատժամիջոցները կարող են վերաբերել ռուսական վճարային և վարկային քարտերի համակարգերին և կրիպտոբորսաներին։ Բացի այդ, քննարկվում են ռուսական նավթի առևտրի հետագա սահմանափակումները։

Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ Եվրամիությունը ակնկալում է, որ նոր պատժամիջոցները կհամակարգվեն Միացյալ Նահանգների հետ։ Սահմանափակող միջոցառումների քննարկումը, ինչպես հայտնել էր Associated Press-ը, կդառնա սեպտեմբերի 8-ին նախատեսված՝ ԵՄ-ի պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դևիդ Օ'Սալիվանի գլխավորած եվրոպական պատվիրակության և ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարության միջև բանակցությունների թեմաներից մեկը։