«Մաչիս» անունով շունը մարել է իր տիրոջ բակ նետված դինամիտի պայթուցիկը՝ դրանով իսկ փրկելով տղամարդուն և նրա ողջ ընտանիքին։ Այս մասին հաղորդում է New York Post թերթը։

«Պերուում մի շուն իսկական հերոս է դարձել այն բանից հետո, երբ մարել է իր տիրոջ բակ նետված դինամիտի պայթուցիկը՝ դրանով իսկ փրկելով ողջ ընտանիքը, բայց արդյունքում կորցրել է հաչելու ունակությունը»,- հետևում է հրապարակումից։

Շան տերը թերթին պատմել է, որ Մաչիսը սկսել է ծամել դինամիտը և հենց այդպես էլ այն հանգցրել է՝ վնասելով ձայնալարերը ։ 

Նա նաև հայտնել է, որ մահափորձի համար պատասխանատու անձը ձերբակալվել է: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, պայթուցիկ սարքը պատրաստելու համար օգտագործվել է դինամիտ, որը սովորաբար օգտագործվում է հակահետևակային ականներ ստեղծելու համար: