Նավթի գները շարունակել են աճել երեքշաբթի առավոտյան՝ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում համաշխարհային մատակարարումների կրճատման մտավախությունների պատճառով։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը բարձրանում է 0.48 դոլարով (0.73%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.5 դոլարի։ Երկուշաբթի օրը պայմանագիրը բարձրացել է 0.52 դոլարով (0.79%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.02 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները այս պահին աճել են 0.44 դոլարով (0.71%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.7 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքը աճել է 0.39 դոլարով (0.63%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.26 դոլարի։




























