«Դատաստանի օրվա ռադիոկայան» անվամբ հայտնի ՈւՎԲ-76 ռադիոկայանը կրկին եթեր է դուրս եկել և երկու նոր հաղորդագրություն է փոխանցել։ Այս մասին հայտնում է ռադիոկայանի ակտիվությունը հետևող «УВБ-76 լոգի» Telegram ալիքը։
Հաղորդագրություններում եղել են «հյուրանոց» և «տաղավար» բառերը: Ռադիոկայանը դրանք հեռարձակել է սեպտեմբերի 8-ի երեկոյան:
Երկուշաբթի կեսօրին ՈւՎԲ-76-ով լսվել է «Դիմոսկալպ» կոդային բառը։ Դա տեղի է ունեցել ԲՐԻԿՍ-ի արտահերթ առցանց գագաթնաժողովի ֆոնին։
Օգոստոսի 28-ին ՈւՎԲ-76-ը սահմանել է ռեկորդ՝ մեկ օրում հեռարձակելով 19 հաղորդագրություն։ Ռադիոկայանը եթեր է դուրս եկել 18 կոդավորված հաղորդագրություններով, իսկ օգոստոսի 27-ին հեռարձակել է «նիտրոմոպս» բառը։
ՈւՎԲ-76 ռադիոկայանը ստեղծվել է 1970-ականներին: Կայանը հեռարձակվում է 1976 թվականից և ստացել է «զանգ» մականունը՝ իր բնորոշ ֆոնային բզզոցի պատճառով: Դրա հաղորդագրությունների իրական նպատակը դեռևս անհայտ է: Սոցիալական ցանցերի օգտատերերը հաճախ դրանք կապում են համաշխարհային իրադարձությունների հետ:




























