Չինաստանը երեքշաբթի օրը հաջողությամբ արձակել է հեռակա զոնդավորման նոր արբանյակ՝ երկրի հարավում գտնվող Հայնան կղզու Վենչանգ տիեզերակայանից։ Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

«Չանչժեն-7» (Long March-7) կրող հրթիռը, որի վրա գտնվում էր «Յաոգան-45» Երկրի հեռազգացման արբանյակը, տիեզերք է արձակվել Պեկինի ժամանակով ժամը 10:00-ին: Արբանյակը հաջողությամբ մտել է նշանակված ուղեծիր:

Արբանյակը հիմնականում կօգտագործվի գիտական փորձերի, ազգային հողային ռեսուրսների ուսումնասիրման, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության գնահատման, ինչպես նաև տարերային աղետների կանխարգելման և դրանց հետևանքների մեղմացման համար։

«Չանչժեն» («Մեծ արշավ») շարքի կրող հրթիռների համար այս թռիչքը 594-րդն էր։