Հնդկաստանի և Նեպալի սահմանին բարձր տագնապի ռեժիմ է մտցվել՝ Նեպալում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի պատճառով, հայտարարել է Հնդկաստանի ոստիկանության խոսնակ Պրավին Պարկաշը։

«Մենք բարձր պատրաստվածության վիճակում ենք և հետևում ենք իրավիճակին», - նրա խոսքը մեջբերում է ANI գործակալությունը: ANI-ի տվյալներով՝ այս պահին սահմանն արգելափակված է բեռնատարների երթևեկության համար։