Նեպալում մի շարք խոշոր սոցիալական ցանցերի արգելքի հետևանքով տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, հաղորդում է India Today-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր 19 զոհի մասին։

Պարբերականը գրում է. «Կատմանդուում բռնության դեպքերի բռնկման ժամանակ Կալիմատի շրջանում ոստիկանական կրակոցների հետևանքով զոհվել է երկու երիտասարդ ցուցարար։ Այսպիսով, Նեպալում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի»։