Այդ մուրճի կիրառման համար ստեղծվել են համապատասխան իրավական կարգավորումներ, իրավական դաշտ և կարծում եմ՝ մուրճը միայն իր տեսքով մուրճ չէ, այն մեխանիզմ է, այն պետական համակարգ է, որը պետք է ձևավորվեր, կիրառվեր, կարծում եմ՝ մենք դա ձևավորել ենք և դրա կիրառման բուն փուլում ենք գտնվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշել է պողպատե մանդատի մասին եւ ցուցադրել է «պողպատե մանդատ» անվանումով մուրճը։
Նա նշեց, որ քիչ չեն մարդիկ, որոնց հանդեպ կարող է կիրառվել այդ «պողպատե մանդատը»։
Անդրադառնալով նրան, որ Սամվել Կարապետյանը «Մեր ձեւով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» ասելու համար հայտնվել է անազատության մեջ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե «իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ», Գալջյանն ասաց. «Քաղաքական հայտարարությունները մի բան են, իրավական ընթացակարգերը մի այլ բան են։ Հիմա ձեր մատնանշած ընդդիմադիր գործչի հայտարարության մեջ, օրինակ, ես խնդիր եմ տեսնում, որովհետև քաղաքական ձևերից բացի այլ ձևեր, ինձ համար հնարավոր չի պատկերացնել դա ինչ ձև է։ Հայտարարության մեջ ասում է՝ եթե քաղաքական ճանապարհով չլինի, այլ ձևով կլինի, քաղաքականից բացի քաղաքական հարցեր լուծելու այլ ձևեր չկան։ Եթե ասել է՝ «մեր ձուով», թող ինքն էլ դրա պատասխանը տա»,–ասաց նա։
հարցին՝ ՔՊ–ում ի՞նչ են հասկացել այդ բառերից, որ բանը հասել է քրեական գործին, նա պատասխանեց. «ՔՊ-ում հասկանալու խնդիր չկա, դա իրավական ընթացակարգեր է, որ տեղի է ունեցել»։





























