Նեպալում բողոքի ցույցերը նոր աստիճանի սրության են հասել. ցուցարարները հրկիզել են նախագահական նստավայր Շիտալ Նիվասը, հաղորդում է Khabarhub-ը։

Ամբոխը տապալել է գլխավոր դարպասը և հրկիզել շենքը, ինչը փաստացի սպառնացել է երկրի իշխանության բարձրագույն կառույցներին։

Նախագահ Ռամ Չանդրա Փաուդելը ուղղաթիռով շտապ տարհանվել է Նեպալի բանակի կողմից դեպի Շիվպուրի շրջան։

Ավելի վաղ ցուցարարները արդեն հրկիզել էին Սինգհադարբարի կառավարության շենքը, խորհրդարանը, Գերագույն և հատուկ դատարանները, ինչպես նաև շրջանային դատարանները։ Հարձակման են ենթարկվել նաև առաջատար քաղաքական առաջնորդների գրասենյակներով տները։

Չնայած անվտանգության ուժերի ներկայությանը, մայրաքաղաքի մեծ մասում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։