Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ վայրերում՝ անձրևներ: Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ հյուսիսարևմտյան քամու արագությունը կուժեղանա մինչև 17-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայպետհիդրոմետ ծառայությունից, Երևանում սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու արագությունը կհասնի 16-19 մ/վրկ: Մայրաքաղաքում այսօր գիշերը ջերմաստիճանը կլինի +15+17, իսկ վաղը ցերեկը՝ +23+25:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+19,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+22,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+18,
Լոռի՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +14+19,
Տավուշ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +18+22,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+18,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +19+23,
Արարարատ՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ ցերեկը՝ +24+26,
Արմավիր՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+26,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+19,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +23+26,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +24+28,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +18+21:




























