Արևմտյան Վրաստանում ձերբակալվել է մի տղամարդ, ով շանտաժի միջոցով ստիպել է իր ծանոթ աղջկան ինտիմ լուսանկարներ ուղարկել իրեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով դատախազությանը։

«Ձերբակալվածը ինքնակամ պահել է տուժողի անձնական կյանքի գաղտնիք պարունակող տեղեկություններ և դրանք տարածելու սպառնալիքով բազմիցս ստիպել նրան ուղարկել նմանատիպ բովանդակությամբ լուսանկարներ», - տեղեկացնում է գերատեսչությունը։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով՝ անձնական կյանքի գաղտնիքի ապօրինի պահպանում և օգտագործում։ Այս հանցագործությունը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկման ժամկետով։

Դատախազությունը դատարանից կխնդրի կալանքի տակ թողնել ձերբակալվածին՝ մինչև դատավճռի կայացումը։ Գերատեսչությունից ընդգծել են, որ նման հանցագործությունների դեպքում կողմ են խիստ մոտեցմանը։