Եթե ​​Իսրայելը չկարողանա երեքշաբթի օրը Կատարի վրա ավիահարվածի ժամանակ ոչնչացնել Համասի առաջնորդներին, ապա դա կանի հաջորդ անգամ, Fox News-ին ասել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը։

«Տարածաշրջանը դեպի լավն է փոխվում, քանի որ մենք զրկում ենք խաղաղության և արևմտյան քաղաքակրթության այս թշնամիներին ահաբեկչություն իրականացնելու հնարավորությունից», - ասել է Լեյթերը։

«Եթե այս անգամ չկարողացանք հասնել նրանց, հաջորդ անգամ կհասնենք», - հավելել է նա։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կատարի մայրաքաղաք Դոհային Իսրայելի կողմից հասված հարվածի հետևանքով զոհվել է Համասի քաղբյուրոյի 6 անդամ։

Դրա հետ մեկտեղ Համասի քաղբյուրոյի առաջնորդ Խալիլ ալ-Հայյան ողջ է մնացել, բայց մահացել է նրա որդին։