Ներկայումս Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը: Այդ մասին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն Լեյենը:
«Մենք, մասնավորապես, քննարկում ենք ռուսական հանածո վառելիքից, ստվերային ավտոպարկից և երրորդ երկրներից ավելի արագ հրաժարվելու հնարավորությունը։ Եվ միևնույն ժամանակ մենք պետք է լրացուցիչ աջակցություն տրամադրենք Ուկրաինային», - նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Նրա խոսքով, «ոչ ոք այնքան ներդրում չի ունեցել, որքան Եվրոպան»։





























