Ռուսական անօդաչու թռչող սարքերը, որոնք խախտել են Լեհաստանի օդային տարածքը, «հստակորեն թիրախավորված են եղել այդ ուղղությամբ» և «չպետք է թռչեին այդ երթուղով՝ Ուկրաինա հասնելու համար», հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, հայտնում է AFP-ն։

«Բացարձակապես ոչ մի հիմք չկա կարծելու, որ սա ճշգրտման սխալ է եղել կամ նման մի բան», - Գերմանիայի խորհրդարանում ասել է Պիստորիուսը։

Գերմանիայի կառավարության խոսնակը նաև ասել է, որ անօդաչու թռչող սարքի ներխուժումը Լեհաստան շատ լուրջ միջադեպ է և «ցույց է տալիս, թե որքան է Ռուսաստանը փորձում եվրոպական վճռականությունը»։