ԵՄ Գլխավոր դատարանը մի շարք որոշումներ է ընդունել պատժամիջոցների շուրջ հայցերի առնչությամբ՝ հրաժարվելով չեղյալ հայտարարել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի, նրա որդու՝ Ալեքսանդրի, ինչպես նաև ռուսաստանցի գործարարներ Ռոման Աբրամովիչի և Տիգրան Խուդավերդյանի նկատմամբ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ենթադրաբար խաթարելու համար եվրոպական պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ որոշումները:
Դատավճռի մասին ասված է ԵՄ դատարանի բոլոր չորս վերաքննիչ գանգատների վերաբերյալ որոշումներում:
ԵՄ դատարանը հայտարարել է, որ «վերաքննիչ գանգատները մերժվում են», և որ հայցվորները պետք է «վճարեն իրենց դատական ծախսերը և ԵՄ խորհրդի ծախսերը»:





























