Նախկին ուսանողը դանակով հարձակվել է ֆրանսիական Անտիբ առողջարանային քաղաքի լիցեյի վրա և վիրավորել երկու մարդու, հաղորդում է Nice-Matin թերթը։

Ըստ թերթի՝ հարձակման են ենթարկվել մի ուսուցիչ և մի ուսանող։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են հարձակվողին, որն ապաստանել էր տնօրենի աշխատասենյակում:

«Այս չարամիտ հարձակվողը նախկին ուսանող է։ Չարագործին հաջողվել է չեզոքացնել տնօրենի քաջության շնորհիվ, որը խոսել է նրա հետ՝ անտեսելով վերջինիս զինված լինելու հանգամանքը»,- ասել է Անտիբի քաղաքապետ Ժան Լեոնետին, որի խոսքերը մեջբերել է թերթը։