Ֆրանսիայում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվածների թիվը հասել է 521-ի: Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով մայրաքաղաքի ոստիկանական շրջանի տվյալներին:
Նրանցից 251-ը ձերբակալվել է Փարիզում։ Չի նշվում, թե նրանցից քանիսն են մնացել կալանքի տակ։ Ավելի վաղ հաղորդվել է, որ ամբողջ երկրում ձերբակալվել է 473 մարդ, որոնցից 339-ը մնացել են կալանքի տակ։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ ագրեսիվ ցուցարարների հետ բախումների ժամանակ վիրավորվել է 13 իրավապահ։
Երկրի ներքին գործերի նախարար Բրյունո Ռետայոն չորեքշաբթի երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կառավարության քաղաքականության դեմ ցույցերին ամբողջ երկրում մասնակցել է գրեթե 200 հազար մարդ։ Նա նաև նշել է, որ իրավապահ մարմիններին հաջողվել է մոտ 50 «ապաշրջափակման» գործողություն իրականացնել երկրի տարածքում գտնվող տարբեր օբյեկտներում, այդ թվում՝ ճանապարհային հանգույցներում և պահեստներում։ Նրա խոսքով՝ իշխանություններին հաջողվել է «ձախողել նրանց, ովքեր ցանկանում էին շրջափակել երկիրը»։





























