Մեխիկոյում գազով բեռնված ավտոցիստեռնի պայթյունից տուժածների թիվը հասել է 70-ի, երեք մարդ զոհվել է: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Մեքսիկայի մայրաքաղաքի քաղաքապետ Կլարա Բրուգադան։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս պահին գրանցվել է 70 տուժած, իսկ երեք մարդ, ցավոք, մահացել է», - գրել է Բրուգադան։
Ավելի վաղ նա հայտնել է, որ բենզին տեղափոխող բեռնատարը, նախնական տեղեկությունների համաձայն, շրջվել է մայրաքաղաքի Իստապալապա շրջանում։ Շրջվելուց հետո տեղի են ունեցել մի շարք պայթյուններ։





























