Հարավային Կորեայի Չեջու նահանգի ռազմական բազայում ուսումնական ականի պայթյունի հետևանքով յոթ մարդ է վիրավորվել, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը։
«Վեց պահեստազորայիններ և մեկ հրահանգիչ, որոնք պահեստազորի պատրաստություն էին անցնում՝ թեթև վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ քերծվածքներ և ականջների զնգոց։ Դեպքը տեղի է ունեցել, երբ Չեջուի նահանգի Սեոգվիպո քաղաքի ռազմաօդային ուժերի բազայում պայթել է վարժական ական։ Նրանք բուժօգնություն են ստացել մոտակա քաղաքացիական հիվանդանոցում և տուն են ուղարկվել», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ միջադեպից հետո տուժածները բժշկական զննում են անցել։ Արդյունքում, բժիշկները լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել։ Միջադեպի հանգամանքները ներկայումս քննվում են։




























