Կայծակը հարվածել է Տոկիոյի օդանավակայանին, ինքնաթիռները չեն կարողանում օդ բարձրանալ։ Այս մասին հայտնում է NHK-ն ։
Պարբերականը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հանեդա օդանավակայանում: Մասնագետների կարծիքով, օդանավակայանը կվերսկսի աշխատանքը եղանակային պայմանների նորմալացումից հետո:
Միջադեպի այլ մանրամասներ անհայտ են։ Օդանավակայանում կայծակի հարվածի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։





























